ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտում է
ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԿԺԴՀ-ն պետք է «հրաժարվի հետագա միջուկային փորձարկումներից եւ բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»: Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
