Էրդողանը ԱՄՆ-ում քննարկելու է Գյուլենի արտահանձնման հարցը
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Միացյալ Նահանգներ: Էրդողանին Էնդրյուս ավիաբազայում դիմավորել է ԱՄՆ պետդեպարտամենտի արարողակարգի ղեկավարի տեղակալ Ռոզմերի Պաուլին և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը: Էրդողանի հետ Միացյալ Նահանգներ են ժամանել արդարադատության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, ազգային պաշտպանության նախարարները: Թուրքիայի նախագահը հանդիպելու է ԱՄՆ գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի հետ,որի ժամանակ քննարկման հիմնական թեմաներից են լինելու չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման, ինչպես նաև Սիրիայի քրդերին զինելու մասին Թրամփի կայացրած որոշմանն առնչվող հարցեր։
