«Զարուհի Փոստանջյան -ոստիկանություն» դեդեկտիվ ֆիլմը՝ ուղիղ եթերում դիտում էր մոտ 20000 մարդ ամբողջ աշխարհում
՛՛Զարուհի Փոստանջյան -ոստիկանություն՛՛ դեդեկտիվ ֆիլմը՝ ուղիղ եթերում դիտում էր մոտ 20000 մարդ ամբողջ աշխարհում: Բոլորը տեսան թե ինչպես, հանցագործության կասկածի տակ վերցրված հանցանքի վայրը, թույլ չտվեցին բացահայտել հենց որտիկանները: Ուղիղ եթերում , օրը ցերեկով արվեց մի բան , որը ցանկացած քիչ թե շատ մարդու իրավունքներ հարգող , կամ ուղղակի օրենքի դաշտում ապրող երկրում ՝ բացահայտ հանցագործություն կհամարվեր: Նույնն է՝ եթե տունս գող մտնի, ես ոստիկան կանչեմ , իսկ ոստիկանը գողին բաց թողնի , բայց նախկան նրան ազատելը ինձ հանի իմ սենյակից, որ չտեսնեմ թե տնիցս ինչ տարավ: Երևի թե ՝ Աֆրիկայի այն երկրներում որտեղ դեռ շարունակում են մարդ ուտել՝ միևնույնն է այսպիսի բան չէին անի, այն էլ բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով: Սա մեր երկիրը բնութագրող արարք է համարվում: Երևի այսպիսի բաներն են պատճառը , որ մեզ լուրջ չեն ընդունում, մեր երկրի հետ հաշվի չեն նստում, որովհետև հանցագործը ամեն տեղ մնում է հանցագործ և ապրում է իր նման հանցագործների շրջապատում: Զարուհի Փոստանջյանին՝ որպես հայ կին, մայր և երկրի համար իր անհանգստությունը ունեցող քաղաքական գործիչ կարող եք չհարգել,կարող եք պիտակավորել: Բայց որպես երկրի քաղաքացի, ճշմարտության համար պայքարող մարդ և պատգամավոր՝ իրավունք չունեք չեզոքացնել և ոտնահարել նրա իրավունքը: Շատ և շատ տղամարդ համարվող քաղաքական գործիչներից ավելի խիզախ է ու ազնիվ: Հրանտ Վարդանյանի գրառումը
