«Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուները կհավաքվեն «կանյաչնիում»
«Հրապարակ» -ը գրում է. Գագիկ Ծառուկյանը չորեքշաբթի օրը «Ծառուկյան դաշինքի» անցողիկ թեկնածուներին կհավաքի «կանյաչնիում»։ Նախնական տեղեկություններով, հավաքը նախատեսված է ժամը երեքին։ Ծառուկյանն ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Նախապես ծրագրվել էր ընդունելությունը կազմակերպել երկուշաբթի, բայց «ստրատեգիական» առումով այն համապատասխանեցվել է ՀՀԿ ԳՄ նիստին։ Մինչեւ այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը։
