Աշխարհի 50 ամենազդեցիկ մայրերից մեկը հայուհի է
Working Mother պարբերականը հրապարակել է 2017-ի ամենաազդեցիկ մայրերի իր ավանդական վարկանիշը։ «Թոփ 50»-ում ընգրկվել են Ամալ Քլունին (4-րդ), Ադելը (5-րդ), Բեյոնսեն (7-րդ), Վիոլա Դեւիսը (8-րդ), Նիկոլ Քիդմանը (9-րդ), Քերի Վաշինգտոնը (14), Ռիզ Ուիզերսփունը (15), Վիկտորիա Բեքհեմը (16), Քերոլին Ռաֆայելյանը (19-րդ), Իվանկա Թրամփը (45) ու այլ հանրահայտ կանայք։ «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է: Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է: Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնվել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանե Կարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկ երությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:
