Սեդյուկի հետույքը՝ լավություն
Ուկրաիանցի պրանկեր Վիտալի Սեդյուկը, ով իջեցրել է շալվարը Եվրատեսիլ-2017-ի բեմում` երգչուհի Ջամալայի ելույթի ժամանակ, ասել է, որ իր արարքը օգուտ կտա կատարողին, հայտնում է depo.ua պորտալը: Սեդյուկը նշել է, որ Ջամալային օգնել է ավելի հայտնի դառնալու: «Ես ոչինչ չունեմ երգչուհու դեմ, սակայն Եվրատեսիլը դա մի տարվա փառք է, իսկ այժմ նրա մասին երկար կհիշեն»,- հայտարարել է պրանկերը:
