Գրոհայինների վերջին խումբը լքել է Դամասկոսի արևելյան Քաբուն թաղամասը
Գրոհայինների վերջին խումբը լքել է Դամասկոսի արևելյան Քաբուն թաղամասը: Այս մասին հայտնել է Դամասկոսի նահանգապետ Ալաեդդին Իբրահիմը՝ գրում է ria.ru-ն:Քաբունը սիրիական բանակի վերահսկողության տակ էր անցել մայիսի 13-ին: Նահանգապետի խոսքով՝ մայիսի 15-ին գործի են անցել սակրավորները, որոնց խնդիրն է հայտնաբերել և ոչնչացնել պայթուցիկ սարքերը:
Մինչև վերջին ժամանակահատվածը Քաբուն թաղամասը համարվում էր Դամասկոսի արևելքում ահաբեկիչների կարևորագույն դիրքերից մեկը:
