«Խոստումը» թուրքական քաղաքականության և քարոզչության մի դրսևորում է. Կարինե Հակոբյան

<<Խոստումը>> : Երեկ դիտեցի: Գեղարվեստական տեսակետից սիրողականից մի քանի աստիճան ցածր, պարզունակ, բայց միևնույն ժամանակ հակահայկական նպատակներ ունեցող ֆիլմ է: Իրականում ցեզասպանությունը այլ միջոցներով շարունակվում է նաև այսօր. աննկատ՝ ես կասեի բամբակյա գործիքներով, շա՜տ հնարամիտ: Ինչու՞ նեղություն կրել, երբ կարելի է մեզ վերացնել մեր իսկ ձեռքով, մեր ֆինանսներով, մեր գրած հրաշալի երաժշտությամբ, որը ֆիլմում օգտագործվում է, որպեսզի ավելի տպավորիչ լինի Թուրքական կայսրության պանծալի պատկերը առաջին համաշխարհային պատերազմից առաջ, երբ տարբեր ազգային փոքրամասնություններ, ինչպես նշվում է ֆիլմի սկզբում, այդ թվում հայերը, չգիտես որտեղից այնտեղ հայտնված, խաղաղ և երջանիկ ապրում էին թուրքական հողի վրա: Ֆիլմի հեղինակը կարծես ոչինչ չգիտի առաջին համաշխարհայինից շատ առաջ 1894-1896 թվականների ջարդերի մասին, ոչինչ չգիտի Թուրքական կայսրության մեջ գտնվող պատմական Հայաստանի մասին: Ֆիլմն, իհարկե, սիրողականից մի քանի աստիճան ցածր է, բայց դա չի խանգարում, որպեսզի այն լինի ծրագրային: Իրականում այն թուրքական քաղաքականության և քարոզչության մի դրսևորում է: Բայց կարո՞ղ է որևէ մեկը ինձ ասել. ինչու՞ է դա արվում հայերի միջոցներով: Թուրքական տեսանկյունից պարզ է, թե ինչու: Բայց մե՞նք ինչ ենք մտածում: Այդ ֆիլմը էկրաններին հանդուրժելուց հետո ես հասկացա, որ մենք շատ վաղուց արդեն ոչինչ չենք մտածում: Անգամ այնքան չենք մտածում, որ չկա մի կինոքննադատ ոչ Հայաստանում, ոչ համայն աշխարհում, որ գրի, որ այդտեղ նախ ֆիլմ չկա, և երկրորդ կա պատմական փաստերի աղավաղում և քաղաքական քարոզչություն: ֆիլմի դրական հերոսներն են ամերիկացի ժուռնալիստը, Ամերիկայի հրեա դեսպանը, թուրքը, որը գնդակահարվում է ազնիվ արարքի համար և հայերին փրկության եկած Ֆրանսիացին, որը թեև երկու րոպե է երևում, բայց քանի որ Ժան Ռենոն է խաղում, ազդեցությունը մեծ է: Բեմադրիչը անգամ նեղություն չի կրել հայերի մասին ֆիլմում հայկական տիպաժներ օգտագործելու: Իր համար ինչ տարբերություն.բոլորն էլ նույնն են: Խրոխտ քայլվածքով գաղթի դուրս ելած շարասյան մեջ աշխարհի բոլոր ժողովորդներին կարելի է տեսնել. մեքսիկ, հնդիկ, աֆրոամերիկացի, հույն, քուրդ և այլն: Եվ հայության հանդեպ այդպիսի վերաբերմունք ունեցող մարդուն պատվիրում են այդ ֆիլմը: հետաքրքիր է Ինչո՞ւ: Հարցս իհարկե հռետորական է: Կարինե Հակոբյանի գրառումը

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am