Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում ռազմաբազա հիմնել
Թուրքական «Հուրիյեթ» պարբերականի հաղորդմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ռազմաբազա հիմնել: «Մենք թուրք-սիրիական սահմանային Չոբանբեյայում, ունենք ռազմաբազա և պատրաստվում ենք մի նոր ռազմաբազա էլ հիմնել Էլ-Բաբի արևմուտքում ընկած Աքիլի բարձունքում»,- նշել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի աղբյուրը:
