Պուտինը «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին. «ճիշտ են վարվել»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում պատասխանել է նաև «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին հարցին: «Նրանք, ովքեր ցանկացել են դիտել մրցույթը, միշտ կարող էին անել դա համացանցով»,-ասել է Պուտինը՝ մեկնաբանելով մրցույթի հեռարձակումից հրաժարվելու ռուսական հեռուստաալիքների որոշումը: Անդրադառնալով այն փաստին, որ Ռուսաստանը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց, Պուտինն ասել է. «Կարծում եմ ճիշտ են վարվել»:
