Պուտին. Մոսկվան սիրիացի քրդերին զենք չի մատակարարում
Մոսկվան սիրիացի քրդերին զենք չի մատակարարում: Ինչպես հաղորդում է Vedomosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռուս զինվորականների շփումները սիրիացի քրդերի հետ: «Մենք, ի տարբերություն այլ երկրների, չենք հայտարարում քրդական կազմավորումներին զենքի մատակարարումների մասին, դե նրանք Էլ առանձնապես մեր մատակարարումների կարիքը չունեն: Նրանք ունեն այդ զենքն ստանալու այլ աղբյուրներ»,- ասել Է Պուտինը: Նա նշել Է, որ այս հարցն ինքը քննարկել Է իր թուրք պաշտոնակից Թայիփ Էրդողանի հետ: «Մենք այս հարցը քննարկել ենք Թուրքիայի նախագահի հետ, Նա իր մտահոգությունը հայտնել է այս առնչությամբ, երբ հանդիպել ենք Սոչիում»,- նշել Է ՌԴ նախագահը:
Ինչպես ասել է՝ Ռուսաստանն իրեն իրավունք Է վերապահում աշխատանքային շփումներ պահպանել Սիրիայի քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ:
