Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում

Հրապարակ օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սևանա լճով է զբաղվում և կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլև ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։

Մեր տեղեկություններով` նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։


Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։

Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, և իշխանությունը որոշել է ապահովել։

Մենք փորձեցինք կապվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ, որն այս պաշտոնին նշանակվել է 2020 թ․ ապրիլին։ Նա ասաց, որ արձակուրդում է, հարցերին կպատասխանի արձակուրդից հետո։

Մեր աղբյուրներն ասացին, որ արձակուրդն էլ պատահական չէ՝ տնօրենը որոշել է պաուզա վերցնել։ Հավանաբար հույս ունի, որ նորաթուխ նախարարը մի քիչ կհանգստանա, և նրան հնարավոր կլինի բացատրել, որ կադրերն անտառում թփի տակ չեն աճում, և չի կարելի կամայականորեն ազատել կամ ընդունել աշխատանքի»,-գրում է թերթը։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Արցախի ինքնորոշումը դիտարկվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն․ Դանիելյան Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «Հայաքվե» Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ անունից նամակ է հանձնվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Ալիևը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իսկապես իմացել է, թե ինչի մասին է խոսում․ Մասկ «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ Վալենտինա Մատվիենկոն «թեժ» զրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ Իրանը չի ցանկանում, որ մենք հարվածենք իրենց. Թրամփ Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի․ Մատվիենկո Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի Ռուսաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը Թրամփը կրկին հայտարարեց՝ կարգավորել է ՀՀ-Ադրբեջան պատերազմը, Ալիևին, Փաշինյանին առաջնորդներ անվանեց Ավտովթար է տեղի ունեցել․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից մեկի կյանքի համար Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին Ռուսաստանը բացասական է գնահատում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ավարտը Կառավարությունն այլևս ՀԱ Եկեղեցուն սեփականության իրավունքով հող չի տրամադրի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am