Ֆրանսիայի նոր վարչապետը
Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել հանրապետության հյուսիս-արեւմուտքի Հավր քաղաքի քաղաքագլուխ աջ կենտրոնամետ Էդուար Ֆիլիպը: Այս որոշումը մայիսի 15-ին ընդունել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: «Հանրապետության նախագահը նոր վարչապետ նշանակեց Էդուար Ֆիլիպին եւ նրան հանձնարարեց կազմել կառավարություն»,-Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը: Առաջիկա ժամերին նախկին վարչապետը գործերը կհանձնի նոր վարչապետին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
