Նախկին սև, ներկայումս՝ սպիտակ իշխանավորի դղյակը. Տեսանյութ

«Ղալաթ կանի մեկը, որ կասի՝ Կառավարությունը կոռումպացված ա»,- օգոստոսի 13-ին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանյան սլենգում տարածված մի արտահայտություն կա: Երբ դիմացինին ուզում են հեգնանքով ասել, որ չեն հավատում նրա ասածներին, ասում են՝ «շուտ-շուտ կրկնի՝ չմոռանաս»:

Հիմա վարչապետինն է. անընդհատ խոսում է իր կառավարության մաքրամաքուր լինելու մասին, որ հավատա ու հավաստիացնի, որ իր գլխավորած կառավարությունը կոռումպացված չէ:

Սակայն, երբ ներկայիս իշխանություններն անդրադառնում են նախկին իշխանության դղյակներին, լավ կլինի՝ տեսնեն իրենց քթի տակ կառուցվող դղյակները։ Քրեակատարողական հիմնարկներում և ծառայության կենտրոնական մարմնում ընթացող լայնածավալ (ինչպես Ծառայությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում թմբկահարում են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը) վերանորոգման և շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ շատ մեծ թափով ընթանում է նաև Ծառայության պետի սեփական առանձնատան կամ դղյակի (նախկին ընդդիմադիր՝ ներկայիս իշխանավորներն ավելի լավ կբնութագրեն) շինարարական աշխատանքները, որը վեր է խոյանում դեպի Երևան-Սևան մայրուղու՝ հայտնի Արծվի արձանին չհասած՝ ձախ հատվածում:

Ասում են՝ առանձնատան շինարարական աշխատանքները թեպետ սկսվել են ՔԿԾ պետի պաշտոնում Արթուր Գոյունյանի նշանակվելուց առաջ, բայց մեծ թափով ընթանում են արդեն մեկ տարի:

Ըստ 168.am-ի՝ Ծառայության պետին մոտ կանգնած աղբյուրի՝ մինչ Ծառայության պետի պաշտոնում նշանակվելը Գոյունյանը որոշ ժամանակ դադարեցրել է շինարարությունը՝ հավանաբար թավշյա հեղափոխության ընթացքում աչքի չընկնելու համար, հիմա, փաստորեն, հարկադիր պարապուրդը կոմպենսացվում է ողջ ծավալով:

Ավելին, ՔԿԾ պետի ծառայողական երկու մեքենաներն էլ՝ թե ներկայիս ու նախկին պետերին սպասարկող 001SS03 պետհամարանիշը կրող սև գույնի NISSAN TEANA-ն, և թե TOYOTA PRADO ամենագնացը (մեկն էլ չէ, երկուսը, մինչդեռ վարչապետը բազմիցս հպարտությամբ անդրադարձել է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների կրճատմանը), ամբողջ օրը ներգրավված են առանձնատան շինարարական աշխատանքներում, իսկ թե ինչպե՞ս և ինչո՞ւ, հավանաբար նախարար Բադասյանը կիմանա, ով իր ընկերոջ աներոջը, ըստ տեղեկությունների, համատեղությամբ նաև՝ իր համակուրսեցու հորը, նշանակել է այդ պաշտոնին։

Ավելին, ուսումնասիրելով Արթուր Գոյունյանի և վերջինիս կնոջ հայտարարագրերը, նկատում ենք, որ ամուսինները 2019թ. հայտարարագրել են համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 4 հողամաս Կոտայքի մարզի Պտղնի գյուղում, ինչպես նաև շինություն, այգետնակ: Բազմաբնակարան շենքում 1 բնակարան Երևանի Կենտրոն համայնքում գտնվող, ՔԿԾ պետին պատկանում է ¼ բաժնային սեփականության իրավունքով, ևս մեկին էլ, կրկին Կենտրոնում, միանձնյա է տիրապետում:

Արթուր Գոյունյանը պատկառելի դրամական միջոցներ չի հայտարարագրել, ըստ հայտարարագրի՝ չունի նաև բիզնես, ուրեմն ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով է վերջինս կառուցում նշված առանձնատունը: Արդյո՞ք ՔԿԾ-ից որպես աշխատավարձ ստացած 5,655,881.00 դրամ գումարը բավարար է նման ծավալի շինարարություն անելու համար, թող պարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն:

Պարզապես, երբ հաջորդ անգամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնա վեթինգին, գոնե թող նշի, որ իր հովանավորյալ Քրեակատարողական ծառայության պետն իրավապահ համակարգում իր թափանցիկ ու ազնիվ աշխատանքի արդյունքում կուտակած համեստ աշխատավարձով է ձեռք բերել վերոնշյալ սեփականությունը, և այժմ էլ իր աշխատավարձով է կառուցում այս «համեստ» դղյակը:

Հ.Գ. Այսօր մեր թղթակիցը եղել է առանձնատան տարածքում, կատարել է տեսանկարահանում: Հարևաններից հաստատել են, որ դղյակը պատկանում է նախկին դատախազի:

168.am

դիտվել է 1861 անգամ
Լրահոս
Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է հինգ ավտոմեքենա, որոնցից երկուսը՝ բեռնատար․ կան վիրավորներ Հակոբ Բադալյանը՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին Ինչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից «Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am