Մուտք գործել որևէ մեկի նախընտրական շտաբ և պարալիզացնել նրանց աշխատանքը, ուղղակի անընկալելի է. Տիգրան Մուկուչյան
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀԿ շտաբում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և ոստիկանների միջև միջադեպը չի ստվերի ընտրությունները: Զարուհի Փոստանջյանի նման գործելաոճը սկսվել էր դեռ քվեարկությունից մեկ օր առաջ, երբ «Երկիր ծիրանի» կուսակցությունը բարձրաձայնեց ընտրական տեղամասերից մեկի չհրկիզվող պահարանը տեղափոխելու մասին: «Ընտրությունների նախորդ գիշերը տարածվեց հաղորդագրություն, որ «սեյֆի» տեղափոխում է կատարվում։ Դրանից հետո տարբեր կարծիքներ սկսեցին ձևավորվել։ Գիշերը ՏԸՀ նախագահը եղավ տեղամսային ընտրական հանձնաժողովում, այնտեղ էին «Երկիր Ծիրանի» կուսակցության և «Ելք» դաշինքի ներկայացուցիչներ, իրավապահ մարմիների ներկայցուցիչներ հրավիրվեցին։ Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում փաստեր հրապարակվեցին, որ այդ չհրկիզվող պահարանը որևէ կապ չուներ այն չհրկիզվող պահարանի հետ, որում պահվում էին ընտրական փաստաթղթերը։ Եկեք նայենք փաստերը. ըստ էության, ներկայացվել է ինչ-որ տեղեկություն՝ ինչ-ինչ լսածի կամ որոշակի սեփական դատողությունների հիման վրա», - ասաց նա։ Նա նշեց, որ ընտրական շտաբերը, որոնք բացվում են կուսակցությունների կողմից, նախատեսված են նրա համար, որպեսզի վերջիններս կարողանան իրականացնել իրենց պասիվ ընտրական իրավունքի իրականացումը:
