Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 16-ին պետք է հանդիպում ունենա նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այցի ընթացքում Թուրքիայի նախագահին կուղեկցեն առաջին տիկին Էմինե Էրդողանը, Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը և ազգային անվտանգության նախարար Ֆիքրի Ըշըքը: Թուրքական թերթի հաղորդմամբ՝ Էրդողանը անձնական ինքնաթիռով ԱՄՆ է ուղևորվել Պեկինից՝ Չինաստանում ավարտված այցից հետո:
