Հիշում ե՞ք՝ մի քանի անգամ նկարագրել եմ , թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր․․․Նունե Ներսիսյան

Հիշում եք երևի մի քանի անգամ նկարագրել եմ , թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր շրջապատի համար ։ Բիպոլյար աֆեկտիվ խանգարումներով տառապող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության և պետության համար: Մարդ, ով տառապում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով՝ մեկ քարոզում է եկեղեցին և մեծ շքախմբով հաճախում եկեղեցի, մեկ էլ անդրադառնում է աղանդներին՝ ասելով, որ պետք է միանան բոլոր աղանդները: Մեկ քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը անկախ է և մեկ էլ հրահանգ է իջեցնում իր ֆանատներին՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ինչպե՞ս բնութագրել այս ամենը:
Բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ սցենարների և կարծում եմ՝ այն պետք է նորից ու նորից կրկնել: Լինելով բժիշկ՝ բազմաթիվ անգամ շփում եմ ունեցել նման հիվանդների հետ: Որոշ մարդկանց մոտ գնալով է՛լ ավելի է սրանում առողջական վիճակը (մանիակալ համախտանիշ): Ուզում եմ դարձյալ նկարագրել նման դեպքի առանձնահատկությունները:
Այն կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած լավազգացողությունից (էյֆորիա) մինչև ընկճվածություն (դիսֆորիա) և դյուրագրգռություն: Մանիակալ փուլի հիմմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը: Հիվանդն արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր (օրինակ՝ հռչակվել որպես Պապ թագավոր, Հիսուս Քրիստոս), խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին: Այսպիսի հիվանդներին բնորոշում է տրամադրության բարձրացումը, արտասովոր թարմությունը, առույգությունը և ուժեղ լինելու զգացողությունը: Հիվանդները դյուրագրգիռ են, տառապում են անքնությամբ, նպատակաուղղված գործողություններ են կատարում:
Հիվանդն իր ողջ շրջապատը ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են, հիվանդը խոսում է անընդհատ, ունենում է մտքերի թռիչք, ձայնը խռպոտում է (շատ խոսելուց): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Այսպիսի հիվանդների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը հաճախ փոփոխվում է՝ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ:
Այսպիսի պահվածքը վատթարացնում է մարդու գործունեությունը թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ոլորտներում: Այն կարող է հասնել նույնիսկ քաոսային արգելակման: Եվ այստեղ զուգահեռներ տանելով այսօրվա տիրող իրավիճակին կարող ենք հստակ արձանագրել , որ ՀՀ-ն մտել է իրական քաոսային փակուղի։
Հ.Գ. Սովորեք անգլերեն , թե չէ մոշ չեք կարող մշակել ։

դիտվել է 8182 անգամ
Լրահոս
2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am