Եկել եմ,որ տեսնեմ՝ ինչպես է Քլոյանը այդ 30 միլիոնը շպրտում իմ երեսին. Մարգարիտա Խաչատրյան (Մարոզ Մարգո) (vidoe)
«Քլոյանը հայտարարել է, որ Խլղաթյան Սաթիկին դատի չի տվել. մենք ստացել ենք ծանուցում, որ դատի է տվել, ասել է՝ դատի չեմ տվել, բայց գալու եմ դատարան, այդ 30 մլն շպրտեմ տիկին Մարգարիտայի երեսին: Այսօր ես եկել եմ այստեղ՝ տեսեմ պարոն Քլոյանը, այդ 30 միլիոնը ոնց է շպրտում իմ երեսին, ես խոսք եմ տալիս, որ այդ 30 միլիոնը, երբ շպրտի երեսիս, բաժանելու եմ պայմանագրային զինծառայողների ընտանիքներին: Երբ կառավարության շենքի դեմ մենք դուրս ենք եկել եւ մեր հարցերը բարձրացրել ենք ու դարձել ենք քարկոծման եւ թիրախավորման աղբյուր: Եթե ամսական պարգեւավճարները 1 մլն 8 հարյուր հազար հասնում է Ազգային ժողովի պատգամավորներին, նրանց ընտանիքներին, ապա այդ գումարներից հասնում է,.. արդյոք այս չափորոշիչները որ կիրառում են մեկը մեկին պարգեւատրում են, թե ազատամարտիկներին թե զոհվածների ընտանիքներին թե սոցիալապես անապահով խավին չի հասնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։
