Եթե հավաքվեինք Երևանում ու «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգեինք, պիտի ներողություն խնդրեինք մեր տղաներից․Սերժ Սարգսյան (video)
«Իսկ ինչի՞ համար մենք պետք է Ադրբեջանից ներողություն խնդրենք, այն բանի համար, որ մենք, հետևելով օրենքի տառին, փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշվելու մեր իրավունքը, իսկ նրանք, հրոսակախմբեր ուղարկելով մեր վրա, փորձում էին զենքով մեզ ճնշել : 1992 թվականին մինչև մայիս, օր է եղել, որ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ և արկ ու հրթիռ է ընկել, ա՞յդ բանի համար ներողություն խնդրենք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք, կամաչեինք, եթե չդիմադրեինք, չպաշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգել։ Այդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից և առաջին հերթին այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես ինքը կպատասխաներ «HARDtalk» հաղորդման շրջանակներում Նիկոլ Փաշինյանին տված հարցից՝ պատրա՞ստ է ներողություն խնդրել ադրբեջանցիներից:
