Ռուսների 31%-ը տեսնում է ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը
«Gazeta.ru»-ի հաղորդմամբ՝ ռուսների մոտ մեկ երրորդը (31%) տեսնում է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարը: Ըստ հարցումների՝ այս մտքի հետ համաձայնել են ռուսների ընդամենը 6%-ը: Ամեն երկրորդ հարցվող կարծիք է հայտնել, որ իրավիճակը չի փոխվի: Հարցման արդյունքների համաձայն` ռուսների թիվը, ովքեր կարծում են, որ ռուս-թուրքական հարաբերությունները լարված են, 47%-ով իջել է: Հարցվողների միայն 8%-ն է երկու երկրերի հարաբերությունները բարի-դրացիական համարել:
