Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ կներկայացնի
Երևանի ավագանու ընտրություններում ԵԼՔ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու և աշխատելու է Ազգային ժողովում: Թե ովքեր կլինեն խմբակցության ղեկավար ու քարտուղար՝ դաշինքը դեռ չի քննարկել։ ԵԼՔ դաշինքը հնարավոր է դիմի ԿԸՀ՝ որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու պահանջով. « Իրականում դա չի ազդի ընտրությունների արդյունքի վրա, բայց մենք խոստացել ենք, որ մեր ամեն ձայնին տեր ենք լինելու ու այդպես էլ անելու ենք»:
