«Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք». Շանթ Հ/Ը-ի «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ
Շանթ Հ/Ը «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ աղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանի առողջական վիճակը լավ է: «Ոտքերը կտրելու վտանգը, փառք Աստծո, հետևում է. ոտքերը կպահպանվեն: Վիճակը գնալով լավանում է: Հույս ունենք, որ ամբողջովին կվերականգնվի, կքայլի:Մենք գործ ունենք այնպիսի հակառակորդի հետ, որը թիրախավորված կրակ է բացել լրագրողների ուղղությամբ »,- ասաց նա: «Անցած շաբաթ նույն իրավիճակում հայտնվեցինք, բայց վիրավորներ չունեցանք: Մեր մեքենայի վրա կրկին կրակել էին, բայց չէր կպել: Ուստի, ես չեմ կարծում, թե հակառակորդը որևէ կանոնի կհետևի, նա միշտ էլ եղել է ուխտադրուժ: Երբ մեքենան սպիտակ է եղել, ավելի շատ են կրակել, դրա համար որոշել ենք քողարկել մեքենան, մեր շորերը, որ քիչ կրակեն: Այս մեքենան երեք սև ապակի է ունեցել, երեք չքողարկված տեղ, որի վրա էլ հակառակորդը կրակել է, դիպուկահարը կրակել է ապակուն: Կրակել են այն ժամանակ, երբ տեսախցիկն է շարժվել և այլն»,- ասաց Արշակ Զաքարյանը: Վերջինս շեշտեց, որ ժամանակին ԶԼՄ-ները վտանգավոր չէին մարտի դաշտում, բայց այսօր հենց ԶԼՄ-ներն են ֆիքսում ռազմական հանցագործությունները, զինադադարի ռեժիմի խախտումները, ուստի թիրախավորվում են: «Երբ տեսնում են ԶԼՄ, ուզում են վերացնեն այդ վտանգը, որ չգրանցվի այդ ամենը: Լրագրողներն են, որ ֆիքսում են հանցագործությունները:Իմ կյանքը փրկել է պաշտպանված լինելը, քողարկված շորեր հագնելը, քողարկված մեքենա ունենալը: Մենք այնտեղ ապրում ենք, քնում ենք զինվորների հետ, կանգնում ենք զինվորների հետ հերթապահության: Դնել ստանդարտների մեջ մեզ, կարծում եմ, որ ճիշտ չէ: Դավիթը հիվանդանոցում պառկած, ոտքերը կտրել-չկտրելու հարցը դրած, վեց ամսական կինը այնտեղ, մեկ էլ կարդում եմ, թե հերիք ա կինո նկարեք »,- ասաց Զաքարյանը: Լրագրողների յան հարցին՝ ինչո՞ւ են պատասխան կրակ բացել.Արդյոք կրակելը չի՞ նշանակում, որ ստվերվել է Ադրբեջանի կողմից լրագրողների ուղղությամբ կրակելու հանգամանքը:«Ես ներողություն եմ խնդրում, որ մենք չզոհվեցինք, որ լավ առիթ լիներ Ադրբեջանին քննադատելու»,պատասխանեց Զաքարյանը:
