Ադրբեջանական խնձորը միակ գյուղմթերքը չէ, որ այնտեղից ՀՀ է ներկրվել.Հրաչ Բերբերյան
Ես ազատ շուկայի կողմնակից եմ` իհարկե օրինական ճանապարհով:Ադրբեջանական խնձորը միակ գյուղմթերքը չէ, որ ՀՀ է ներկրվել, ուղղակի խնձորի դեպքը բացահայտվել է տուփերի պատճառով: Ինչպես Ադրբեջանից է Հայաստան գյուղմթերք միջնորդավորված հայտնվում, այնպես էլ հակառակը՝ Հայաստանից է Ադրբեջան հայտնվում,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: «Ժամանակին նաև հայկական ծիրանն էր հայտնվել ադրբեջանական շուկաններում՝ հայկական թերթում փաթաթված, որից հետո «Բաքվի մոլան հայտարարել էր, թե չուտեք»:Շուկան մնում է շուկա, եթե կարիք կա, ապա այն իր տեղը կգտնի։ Իհարկե, դա պետք է արվի օրինական ճանապարհով շուկան գտնի: Իհարկե, եղել է մաքսանենգություն, որի համար մի քանի հոգի պատասխան կտան: Իհարկե, այստեղ անվտանգության խնդիր չկա»,- ասաց Բերբերյանը: «Իհարկե, խնձորի դեպքը միակը չէ, վերջին շրջանում վրացի ֆերմերներ շուկայում, կարծես, չենք տեսնում»,- ակնարկեց նա և նշեց, թե առաջարկել է բացել վրացական շուկան Երևանում ու հակառակ՝ հայկական շուկա Թբիլիսում:
