Բժշկական կենտրոնում մահացել է երկու անչափահաս երեխաների հայրը. Մեղրեցիները մեղադրում են բժիշկներին

Մեղրիում գործով բժշական կենտրոնում նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերեւս ոչ բավարար պատրաստվածության հետեւանքով վերջին դժբախտ դեպք է գրանցվել՝ մահացել է քառասունամյա մի տղամարդ: Շուրջ 300 մեղրեցիներ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ակնկալելով, որ վարչապետը կարձագանքի եւ լուծում կտա 12 հազար բնակչության սպասարկելու պատասխանատվություն ստանձնած բուժհաստատության՝ որպես այդպիսին գործունեությունն ապահովելու հարցին։ Ստորև ներկայացնում են բաց նամակն ամբողջությամբ. Հարգելի՛ պրն վարչապետ, Ձեզ են դիմում սահմանամերձ Մեղրու մի խումբ բնակիչներ։ Նախորդ տարվա գարնանը ՀՀ Նախագահի մասնակցությամբ մեր քաղաքում բացվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում բացված կենտրոնը, որը միավորեց «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները եւ որի կառուցման համարներդվեց 1.62 մլրդ դրամ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով եւ լավ կահավորված է։ Նման հնարավորություններով աննախադեպ կենտրոնի բացումը մարզում հույս ներշնչեց մեզ, որ սահման պահող մեր բնակչության համար ի վերջո կլուծվի լրջագույն օրախնդիր դարձած բուժօգնության հարցը։ Սակայն ավաղ, ավելի քան մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ հիվանդանոցը շարունակում է մնալ «սպանդանոց», ու մենք առողջական ամենաչնչին հարցերի դեպքում էլ ստիպված ենք կրկին բռնել մայրաքաղաքի կամ մոտ գտնվող այլ քաղաքների (Կապան, Գորիս) ճանապարհը։ Բժշկական անձնակազմի՝ նեղ մասնագետների պակասի, իսկ եղած մասնագետների թերեւս ոչ բավարար պատրաստվածության հետեւանքով վերջին դժբախտ դեպքը գրանցվեց օրերս, երբ հիվանդանոցում մահացավ երկու անչափահասների հայր, քառասունամյա Սուրեն Սարգսյանը։ Սա վերջին, բայց ոչ եզակի դեպքն է, որից հետո ողջ բնակչության շրջանում կրկին բարձրացվում է չարաբաստիկ հարցը՝ ո՞վ է հաջորդը, ո՞ւմ հարազատը, երեխան կամ ծնողն, այսպես այլեւս չի կարող շարունակվել… Պարո՛ն Կարապետյան, Խնդրում ենք ուսումնասիրել բուժհաստատությունում ստեղված իրավիճակը եւ միջոցներ ձեռնարկել՝ պարզելու, ինչո՞ւ տարածաշրջանային նշանակություն ունեցող հիվանդանոցում այդպես էլ չեն լուծվում այնքան կարեւոր կադրային խնդիրները, եւ եկած որակյալ երիտասարդ կադրերը, «չդիմանալով մրցակցությանն», արագ լքում են մեր քաղաքը։ Լիահույս ենք, որ կարձագանքեք եւ լուծում կտաք12 հազար բնակչության սպասարկելու պատասխանատվություն ստանձնած բուժհաստատության՝ որպես այդպիսին գործունեությունն ապահովելու հարցին։ Խմբագրությունում ստացված բաց նամակում կան նաեւ Մեղրիի բնակիչների ստորագրությունները։  

 Փաստինֆո

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր Մարիա Զախարովայի կոնկրետ մեսիջը՝ հունիսի 7-ին ՀՀ ընտրությունների հետ կապված (video) Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահ Ցեղասպանության վերաբերյալ Պուտինի այսօրվա հայտարարությունը մի նպատակ ունի․ Հայկ Այվազյան (video) 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Աստանայի հայ համայնքը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք պահպանել նրանց սրբազան հիշատակը. Կիպրոսի ԱԳՆ Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ուրացավ․ Պուտինը հաստատեց իրենց որոշումը․Հայկ Նահապետյան (video) Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես Էրդողանի ուղերձը Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է «Սասուն Միքայելյա՛ն, մորդ տար տուր թուրքերին»․ Նարե Սոսե (video) Փաշինյանը թուրքից ավելի դաժան է վարվում մեր հետ․ Մանե Թանդիլյան (video) Փաշինյանը լուզեր է․ գիտե՞ք էն թվերին դեռ Ցեղասպանության մասին ինչ էր ասում․ Լևոն Զուրաբյան (video) Ես իմ ասածից չեմ հրաժարվում․ իրենք վախկոտ են․ Գագիկ Ծառուկյան (video) Ես պայքարել եմ, հող եմ ազատագրել, որ ասեք՝ իմ Մարտական խաչը չպիտի՞ գործի. Փիր Օզման (video) Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am