ԻՊ առաջին թիրախը ես եմ. Էրդողան
«ԻՊ-ի թիրախում առաջինը ես եմ: Նրանց մամուլում ամբողջ հասակով իմ նկարներն են: Որովհետև ԻՊ-ի դեմ միակ իրական պայքարը Թուրքիան է տանում:Այն մեղադրանքները, թե Թուրքիան օգնում է ԻՊ-ին, մնացել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ժամանակներից ու չպետք է այժմ ազդեն թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա», - Sputnik-ի թուրքական ծառայության փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
