Ռուստամ Բադասյանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել կառավարությունում

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Մեր հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից եւ չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական մեր աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, ով, ասում են, մոլորեցրել է Փաշինյանին եւ ճիշտ չի զեկուցել իրականությունը։

Բանն այն է, որ Բադասյանը մինչ այդ, Փաշինյանի վստահելի իրավաբանների շրջանակում քննարկել է մի շարք թեկնածություններ, կարելի է ասել՝ մինի քասթինգ են անցկացրել, մասնակցել են նաեւ ՀԱԿ-ին հարող իրավաբաններ։ Մեզ ասացին, որ անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է «ներկայացուցիչ» ունեցել, եւ բոլորը կարծես եկել են եզրակացության, որ Ավետիսյանը չի կարող ՍԴ գործուղվել։ Թեկնածուների թվում է եղել նաեւ Արտակ Զեյնալյանի անունը։ Բայց երբ Բադասյանը մի քանի «ընտրյալներից» կազմված ցանկը ներկայացրել է Փաշինյանին, վերջինս գայթակղվել է Ավետիսյանի գիտնականի կոչումով եւ ընտրել է հենց նրան, իսկ Բադասյանը չի տեղեկացրել, որ վարչապետի վստահելիների «նեղ կռուգը» մերժել է նրան։ Միայն առաջադրումից եւ բարձրացված աղմուկից հետո է ջրի երես դուրս եկել իրականությունը։ Ասում են, որ Բադասյանն այժմ կառավարությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարված, եւ չի բացառվում, որ շուտով նրան հրաժեշտ տան»։

դիտվել է 989 անգամ
Լրահոս
Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Արցախի ինքնորոշումը դիտարկվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն․ Դանիելյան Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «Հայաքվե» Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ անունից նամակ է հանձնվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Ալիևը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իսկապես իմացել է, թե ինչի մասին է խոսում․ Մասկ «Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներ Վալենտինա Մատվիենկոն «թեժ» զրույց է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ Իրանը չի ցանկանում, որ մենք հարվածենք իրենց. Թրամփ Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի․ Մատվիենկո Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդել է դատարանին՝ որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և ևս երկու անձի Ռուսաստանը և ԱՄՆ-ը վերսկսում են բարձր մակարդակի ռազմական երկխոսությունը Թրամփը կրկին հայտարարեց՝ կարգավորել է ՀՀ-Ադրբեջան պատերազմը, Ալիևին, Փաշինյանին առաջնորդներ անվանեց Ավտովթար է տեղի ունեցել․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից մեկի կյանքի համար Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են Ուշադրություն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին Ռուսաստանը բացասական է գնահատում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ավարտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am