2012-ին իմ թիմի անդամները անում էին այն ու բախվեցին նրա հետ, ինչի հետ Ելքն ու Երկիր Ծիրանին այս օրերին
Երկար է, բայց պարտադիր կարդացեք 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ թիմի անդամները անում էին այն ու բախվեցին նրա հետ, ինչի հետ Ելքն ու Երկիր Ծիրանին այս օրերին: Մասնավորապես, իմ շտաբի երիտասարդներին հաջողվեց ընտրությունների օրն ու դրանից առաջ եթե ոչ առձեռն ունենալ ընտրակաշառքների ցուցակները, ապա դրանց նկարները, հսկայական թվով տեսանյութեր, որոնք շատ դեպքերում ծպտված էին արել: Անգամ Ազատություն ռադիոկայանի լրագրող Իրինա Հովհաննիսյանը բուն քվեարկության օրը հարձակման թիրախ դարձավ, որովհետև ինքն էլ ՀՀԿ-ական բազեականների /մենք նրանց անունը ֆլամինգոներ էինք դրել/ ձեռքերին ֆիքսել էր ընտրակաշառքի ցուցակները, որոնցով մարդկանց լցնում էին գազելներն ու տանում տեղամաս՝ փողերը ճանապարհին տալով: Ովքեր հետևել են, հավանաբար կհիշեն մեզ հետ կապված այդ բազմաթիվ քաշքշոցները շտաբերի կամ ընտրատեղամասերի դեմը: Ընտրություններից իմ քաղած հիմնական դասն այն էր, որ ոչ ԿԸՀ-ն է վերահսկում, ավելի ստույգ՝ ուզում վերահսկել շտաբերում ու դրանց մոտ կատարվողը, ոչ էլ մենք թեկնածուներս, ինչի իրավունքն ունենք: Այս կոնտեքստում բազում բողոքարկումներ արեցինք թե ընտրատարածքային, թե կետրոնական ընտրաական հանձնաժողովներ, որպեսզի կամ իրենք վեահսկեն, կամ մեզ թույլ տան մենք վերահսկենք շտաբերի դվիժենիաները: Բոլորը մերժվեցին: ՍԴ դիմելիս իմ հայցը պատրաստելիս հայտնաբերեցի Տիգրան Մուկուչյանի/ԿԸՀ աշխարհացունց որոշումն այն մասին, որ նախընտրական շտաբերը դրանք ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վայրեր չեն: Որոշումը լավ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այդ որոշման ընդունումը պատահական չէ: ԿԸՀ-ն դրանով թույլ է տվել ՀՀԿ-ին կամ ընտրակաշառքով ընտրվող ցանկացած կուսակցության ամեն ինչ անել շտաբում, իսկ ինքն էլ դա չի համարում ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վայր, որպեսզի պարտավորություն չունենա այնտեղ մտնելու ու վերահսկելու կատարվողը: Արդյունքում մի ելք է մնում. եթե ԿԸՀ-ն չի մտնում այդ փակ զոնաներ, ապա մնում է, որ թեկնածուները մտնեն՝ վերահսկողություն իրականացնելու, ինչը անում էինք մենք, ինչը այս օրերին փորձեցին անել նաև Ելքն ու Երկիր Ծիրանին: Կախված ներխուժելու ձևից ու ճկունությունից, իհարկե հետևանքները տարբեր են եղել, բայց դա չի կարևորը: Փաստացի պետությունը, ԿԸՀ-ն, նաև հասարակությունը պատգամավորության կամ ավագանու թեկնածուին թողել է մեն-մենակ մի ամբողջ համակարգի դեմ պայքարելու գործում: Ցավում եմ, որ մինչև 2012-ը՝ ես, ինձանից հետո էլ մյուս պատգամավոր ընկերները՝ Նիկոլը, Զարուհին, Էդմոնը և մյուսները, պատշաճ ուշադրություն չդարձրեցինք այս հանգամանքի վրա ու չհասանք այդ որոշման հակասահմանադական ճանաչելուն ու չեղյալ ճանաչելուն: Հենց այդ որոշման վրա է այսօր Տիգրան Մուկուչյանը բարբաջում, թե Զարուհի Փոստանջյանը խաթարել է ՀՀԿ-ի քարոզչական-կազմակերպական աշխատանքները: Մուկուչյանը իրավացի է հետևյալ առումով. եթե իր որոշմամբ դա բացառապես քարոզչության կազմակերպման վայր է, ապա, այո, այնտեղ մտնելն ու թեկուզ 5 րոպեով աշխատանքները պարալիզացնելը խոչընդոտում է: Բայց իրականում շտաբը դա քարոզչության՝ ընտրողի կամքի ձևավորման վայր է, և ակնհայտորեն ընտրողների կուտակումներն այնտեղ դրա ապացույցն է /մի կողմ եմ թողնում, թե ինչ գործոններով է ձևավորվում այդ կամքը՝ 10.000 կամ 20.000 դրամ ընտրակաշառքով/: Հետևաբար, եթե այն այդպիսին է /իսկ շտաբն այդպիսին է/, յուրաքանչյուր թեկնածու իրավունք ունի վերահսկելու ընտրական գործընթացը, որը հատում է նախընտրական շտաբի դռնաշեմն ու մտնում մինչև ներս: Այս տեսանկյունից թեկնածուն կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն գործընթացը վերահսկել ամենուրեք, որտեղ կան ընտրողի կամքի վրա ազդող գործոններ: Ահա, թե ինչու է Մուկուչյանը այդ տարածքը գրեթե հավասարեցրել մասնավոր տարածքի ստատուսի հետ, որպեսզի ոչ իրենից պահանջեն, որ ինքը մտնի, ոչ էլ այլ թեկնածուները կամ նրանց ներկայացուցիչները ներթափանցեն այնտեղ: Շատերը կհիշեն, որ ես այս խնդիրը բարձրացնելիս նույնիսկ առաջարկում էի կիրառել այնպիսի մեխանիզմ, ինչպիսին օրինակ հարկային մարմիններն են կիրառում՝ հսկիչ գնումների մեխանիզմը: Առաջարկի էիությունն այն էր, որ եթե թեկնածուի շտաբը տեղեկություն է ստանում մրցակից շտաբի կողմից շտաբում ընտրակաշառք բաժանելու մասին, թեկնածուն կարողանա դիմել ու պահանջել ԿԸՀ-ից, որ նա ծպտված "հսկիչ-գնորդների" /խառը կազմով/ ուղարկի, որով արդեն շտաբի հանցավոր գործունեությունը որպես փաստ անհերքելիորեն կապացուցվի, շտաբում էլ կանխավ կիմանան, որ ամեն ինչ շատ վտանգավոր է դարձել: Միգուցե կատարյալ մեխանիզմ չէ, բայց միակ ուղեղովս անցած խելքին մոտ մեխանիզմը սա տեսա, որը առաջարկել եմ անցած տարիներին տարբեր հարցազրույցներում կամ քննարկումներում: Քանի դեռ մենք այդ պարտականությունը չենք դրել ԿԸՀ-ի վրա, ԿԸՀ-ն մնալու է լավագույն դեպքում պասիվ մարմին, վատագույն դեպքում՝ հանցագործությունը պարտակող ու հանցագործին արդարացող մարմին: Ու այդ նույն պայմաններում բնականաբար արդեն թկենածուներին է մնալու հաջողված կամ չհաջողված փորձեր կատարել ներթափանցելու հանցագործության որջը.... Դրա համար եմ ասում. ինչ գործընթացի մասնակցում ենք, լավ ենք անում, բայց անուշադրության չմատնենք խաղի կանոնները: Այդ կանոնները պետք է փոխվեն: Հանուն արդարության ասեմ, ես էլ պարտավոր էի այս խնդիրը նկատած լինել ավելի վաղ, որ պատգամավորական գործունեության ընթացքում միջազգայիններից մինչև հանրություն, ուշադրություն հրավիրեինք սրա վրա ու շտաբերի աշխատանքը վերահսկելու հստակ մեխանիզմներ լինեին: Դա պետք է արած լինեին նաև ինձանից հետո խորհրդարան եկածները: Ուզում եմ հավատալ, որ այսօրերին կատարվածից պատշաճ դասեր կքաղենք ու լուծումներ կտանք մանրունք թվացող այս խնդրին: Ահա թե ինչ խնդիր պետք է դրվեր նաև Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ, ինչը չարվեց... Ստեփան Սաֆարյանի գրառումը
