Զգալի շերտեր դարձել են հանցագործության պաշտպանության վահաններ...
Նայում եմ ֆեյսբուքյան որոշ ընկերների /դիպլոմավոր, կրթություն ստացած/ գրառումները ՀՀԿ շտաբում Զարուհու ու ոստիկանության միջև տեղի ունեցածի մասին ու տխրում... Տղերք և աղջիկներ ջան, պարզ ասեք՝ ՀՀԿ-ն ունի շտաբում ընտրակաշառք բաժանելու իրավունք: Ինչի եք սեթևեթում... Ինչե՞ր եք հորինում :Ի՞նչ մասնավոր տարածք: Դուք տեղյակ եք, որ մեր շտաբեր միշտ և ամեն պահի մտել ու դուրս են եկել ցանկացած մարդ, ցանկացած լրագրող ու նման բան տեղի չի ունեցել: Եթե հարամ բան չկա իրենց մոտ, ինչից են վախենում: Ինչն եք պաշտպանում:Սարսափելի է: Ոստիկանությունից մինչև հասարակության զգալի շերտեր դարձել են հանցագործության պաշտպանության վահաններ.... Ստեփան Սաֆարյանի գրառումը
