Խոլերայի բռնկում Եմենում.մահացել է 115 մարդ
France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրում է,որ Եմենում խոլերայի բռնկումն ապրիլի վերջից մինչ օրս արդեն 115 մարդու կյանք է խլել: Երկրի իշխանությունները 14 նահանգներում խոլերայով վարակվելու ավելի քան 8500 դեպք է արձանագրել: Վերջին շաբաթվա ընթացքում զոհերի թիվն ավելի քան երեք անգամ աճել է,ասել է ԿԽՄԿ ներկայացուցիչ Դոմինիկ Ստիլհարտը և հավելել,որ Եմենի հիվանդանոցները լեցուն են եւ չեն կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը: Եմենի իշխանությունները հիվանդության բռնկման մասին առաջին անգամ հայտնել էին 2016 թվականի հոկտեմբերին: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակի բարձր վտանգ ունեցող շրջաններում շուրջ 7.6 մլն մարդ է բնակվում:
