ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց մայիսի 14 –ի ընտրությունների նախնական արդյունքները՝ հաստատելով Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Նախատական տվյալներով՝ Երևան քաղաքում 842 հազար 151 ընտրողից ընտրությանը մասնակցել է 345 հազար 158 ընտրող: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 71,25 տոկոս, կամ՝ 240036 քվե։ «Ելք» կուսակցությունների դաշինք- 21 տոկոս, կամ՝ 70731 քվե։ «Երկիր Ծիրանի» կուսակցություն - 7,75 տոկոս, կամ՝ 26109 քվե։ Անճշտությունների թիվը կազմել է 46:
