Կշարունակենք հրթիռային փորձարկումները. Կիմ Չեն Ըն
Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»: Անհրաժեշտ է «ստեղծել ավելի ճշգրիտ եւ բազմազան միջուկային սարքեր եւ հարվածային միջոցներ, ինչպես նաեւ պատրաստվել նոր փորձարկումների, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները եւ նրանց վասալները ճիշտ ընտրություն չեն անի»,-նշել է առաջնորդը: Փենյանը «պատրաստ է պատասխան տալու, եթե ԱՄՆ-ը համարձակվի ռազմական սադրանք իրականացնել ժողովրդական հանրապետության նկատմամբ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Կիմ Չեն Ընը:
