Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի նկատմամբ վերադարձրել են հսկողությունը
Syria Al An լրատվական պորտալը հայտնում է,որ Սիրիական բանակի մարտիկները ԻՊ ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արեւելք ընկած էլ Ջարահ ռազմական օդանավակայանից: Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են նաեւ հարեւան մի քանի գյուղեր: Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
