Ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերել

Ծայրաստիճան կարճ ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն ամեն տեղ թշնամիներ է ձեռք բերել, եւ այժմ, երբ Անկարան հայտնել է սիրիական հակամարտությանն ուղղակիորեն միջամտելու որոշման մասին, նրա ագրեսիվ արտաքին քաղաքական գիծն իր գագաթնակետին է հասել, Tagesschau-ի համար մեկնաբանություններում գրում է գերմանացի լրագրող Ռեյնարդ Բաումգարտենը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձախողումների հերթագայություն է, որում առաջին քայլերն արվել են Մոսկվայի հետ հակասությունների եւ Վաշինգթոնի դաշնակիցների հետ վեճերի աճից շատ առաջ:  Սիրիայի նկատմամբ Էրդողանի պլաններն ի սկզբանե կարճատես էին, որովհետեւ նա որոշեց խաղադրույք անել սուննի արմատական խմբավորումների եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին անպայման տապալելու վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիի» հոդվածի հեղինակը: Մի քանի տարվա ընթացքում Թուրքիան ամեն կերպ աջակցում էր Հալեպի տարբեր հատվածներում Ասադի հակառակորդներին` հուսալով, որ վաղ թե ուշ նրանք իշխանության կգան Սիրիայում: Եվ ահա այժմ, երբ կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ գրավել են շրջանը եւ ի հավելումն այդ ամենի,  «դավադիր համաձայնության են եկել» Էրդողանի կատաղի հակառակորդների դեմ, Անկարան հասկացել է, որ իր բոլոր հույսերը հօդս են ցնդել: Եվ Սիրիա ցամաքային զորք մտցնելու վերջին որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Էրդողանի վերջին հուսահատ փորձը` փոխհատուցել սեփական անհաջողությունները, նշում է լրագրողը: Այսպիսով Թուրքիան Էրդողանի ինքնավստահ պահվածքի զոհն է դառնում, որը նրա համար իսկական աղետի կվերածվի: Թուրքիային ներքաշելով սիրիական հակամարտության մեջ` Սաուդիան Արաբիայի կողմից, Թուրքիայի նախագահն իր երկրի համար ամենավատ սցենարն է խաղարկում, որովհետեւ այդ դեպքում Անկարան ամենայն հավանականությամբ պարտվածների շարքում կլինի: Փորձելով հետ բերել տանուլ տվածը  եւ ընտրելով «պատերազմի ուղին»` Էրդողանը կարող է ամեն ինչ կորցնել եւ ստեղծված իրավիճակում միակ բանական ելքը կարող է լինել Թուրքիայի վերադարձը խաղաղ քաղաքականությանը. քրդերի հետ բանակցությունների վերսկսումը եւ միջազգային ասպարեզում իր վարկը վերականգնելու ձգտումը, ամփոփում է հոդվածի հեղինակը:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am