Շիաները կխլեն. Intercept
Սաուդյան Արաբիայում իրականացված զանգվածային մահապատժի հետևում թաքնված է թագավորական ընտանիքի ամենասարսափելի մղձավանջը՝ վախը, որ երկրի շիաները կառանձնանան, կխլեն ամբողջ նավթը և կմիանան Իրանի շիաներին՝ ենթադրում է The Intercept պարբերականի թղթակից Ջոն Շվարցը: Մերձավոր Արևելքում դիվանագիտական ճգնաժամի հիմքում, ինչը հաջորդել է շիաների քարոզչի մահապատժին, ընկած է նավթի պաշարների վերահսկման համար պայքարը՝ համարում է նա: «Պարսից ծոցում գրեթե ողջ արդյունահանվող վառելիքը գտնվում է շիաներով բնակեցված տարածքներում: Դա այդպես է նույնիսկ սուննիական Սաուդյան Արաբիայում: Այնտեղ նավթի խոշորագույն հանքավայրերը գտնվում են արևելյան շրջաններում, որի բնակչության մեծ մասը շիաներն են»,- գրում է Շվարցը: Չնայած Սաուդյան Արաբիայի իսլամը իր ատելությունը շիաների նկատմամբ ցուցադրել է դեռևս նավթ հայտնաբերելուց շատ առաջ, այնուամենայնիվ՝ այսօր այդ հակադրությունները այդքան սուր չէին լինի, եթե բանը չվերաբերեր սև ոսկուն՝ եզրակացրել է Շվարցը:
