ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ թեպետ Ադրբեջանը սադրանքների է դիմում, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն: Այս մասին նա ասել է news.am-ի հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ հունիսին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան (Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի): Դրանից հետո, եթե անհրաժեշտ լինի, տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
«Իհարկե, ադրբեջանցիները շարունակում են զինված սադրանքների դիմել, սակայն բանակցություններն այլընտրանք չունեն, դրանք պետք է շարունակել», - հավելել է Նալբանդյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարերը վերջին անգամ հանդիպել են ապրիլի 28-ին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի նախաձեռնությմաբ:
Մինչ այդ հայտնի դարձավ, որ նույն օրը առավոտյան 9.30-ի սահմաններում հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Արզումանյանը: Չորս օր առաջ հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը