Իսկ ղարաբաղյան հարցից գոնե տեղյակ եք

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էր, որի մասնակիցները կառավարությունից պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ կարողանան մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, երկար տարիներ բնակվել եւ աշխատել են Ռուսաստանում, մարտին եկել են Հայաստան, ու կորոնավիրուսի համավարակի ու սահմանները փակելու պատճառով չեն կարողացել վերադառնալ: Ցույցի մասնակիցներն ասում էին, որ ՌԴ-ում ունեն աշխատանքային պայմանագիր, եւ հիմա հնարավորություն չունեն գնալ ու աշխատել, իսկ Հայաստանում աշխատանք չունեն:

Ցույցի մասնակիցներից ոմանք էլ ասում էին, որ ՌԴ-ում թողել են իրենց երեխաներին, ամուսիններին, ու ընտանիքից հեռու այստեղ մի կեպ գոյատեւում են: «Երեխաս Ռուսաստանում է, վեց ամիս է՝ չեմ տեսել, հիմա հիվանդ է, չեմ կարում գնամ երեխայիս մոտ: Ամսի 30-ին մի ավտոբուս գնաց, Վրաստանը միջանցք էր բացել, մարդիկ բժշկի թղթով են գնում, որ ստեղ էդ բուժումը չկա: Հիմա ես, որ «օնկոլոգիա» չունեմ, բարդ բժշկական վիրահատության կարիք չունեմ, չգնա՞մ: Ինչ է, հիվանդանամ, մեռած վիճակո՞վ գնամ, որ երեխայիս հասնեմ: Մենք խնդրում ենք՝ մեր միջոցներով, թողեք գնանք մեր տուն»,-ասում էր ցույցի մասնակից մի կին:

Կառավարության նիստից հետո արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի նկատմամբ ցույցի մասնակիցները <<կոլցո>> օպերացիա իրականացրեցին: Մնացականյանը գերի ընկավ ցուցրարների մեջ եւ բառի բուն իմաստով կտտանքների ենթարկվեց, քանզի ոչ իրավիճակին էր տիրապետում, ոչ խնդրին եւ հայտնվել էր անհարմար իրավիճակում :

Ցուցարարները նախարարին ներկայացրեցին խնդիրը, սակայն նախարարնը փորձեց ցրել ասելով՝ իբր խնդիրը ՌԴ-ին է վերաբերում, եւ ցանկացած բացառություն էլ այդ երկիրն է որոշում, Հայաստանը չի կարող ՌԴ-ի լիազորությունների խնդիրը լուծել. «Հայաստանի քաղաքականությունն ասպիսին է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի, եթե ուզում է վերադառնալ, նա կարող է առանց որևէ՝ խոչընդոտի վերադառնալ հայրենիք: Ինչ վերաբերվում է Հայաստանից դուրս գնացողների համար, նրանք պետք է հաշվի առնեն՝ ինչպիսի քաղաքականություն ունի այդ երկիրը տվյալ խնդրի վերաբերյալ՝ ընդունելու ոչ քաղաքացիների իրենց երկրում։ Մենք, օրինակ, չենք ընդունում այլ քաղաքացիների մեր երկիր, թեև հիմա ավելի հեշտացրել ենք այդ պայմանները: Բայց մենք էլ ենք մեր քաղաքականությունն ունեցել՝ սահմանները փակ պահելու այլ քաղաքացիների համար, արտակարգ դրության պայմաններից ելնելով»,- երկար-բարակ բացատրություններով փորձեց ցրել արտգործնախարարը, բայց ապարդյուն:

Քաղաքացիներից մեկը պնդեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնության գալ ռուսական կողմի հետ, անել այնպես, որպեսզի գոնե երկու շաբաթով սահմանը բացվի, իրենք կարողանան միանալ իրենց ընտանիքներին:

«Ո՞ւմ հետ համաձայնություն գանք: Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը... Դուք հիմա ինձ տալիս եք հարցեր, որոնք ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարե՞ն»,- հնչեց անտեղյակ նախարարի ապշեցնող պատասխանը:

Փաստորն, Հայաստանում շուրջ կես տարի է արտակարգ դրություն է ու առնվազն այդքան ժամանակ խնդիրը գոյություն ունի, բայց մեր նախարարը խարխափում է անտեղյակության մեջ: Նա, փաստորեն, փորձ անգամ չի արել՝ մոտենալու խնդրին, հասկանալ դրա էությունը: Իսկ խնդիրը հենց այստեղ է՝ ՀՀ-ում, իսկ ավելի կոնկրետ դա ստեղծել են մեր իշխանություններն իրենց ապաշորհ կառավարման արդյունքում: Մինչ աշխարհը թոթափում է կորոնավիրուսի պանդեմիան, մեզ մոտ արդեն վեցերորդ անգամ ակնհայտ քաղաքական նպատակներով երկարաձգում են արտակարգ դրությունը: Բնական է, որ այս պարագայում մեր երկիրը պետք է հայտնվի այլ պետությունների սեւ ցուցակներում, փակեն մեր դեմ բոլոր դռները, պետությունը, իշխանությունը հենց նրա համար է, որ բանակցի, առավել ես ռազմավարական գործընկերների հետ խոսելու, հարաբերելու խնդիր չպետք է ունենա, եթե անգամ լուծում էլ չգտնվեր, գոնե քաղաքացին իրեն մխիթարված կզգար, ու այսօր պատկան մարմնի ղեկավարից չէր լսի, թե ինքը բացարձակ տեղյակ չէ: Ու այս մարդու վրա է դրված նաեւ ղարաբայան հարցի կարգավորման բանակցությունները, կարող է պարզվի, որ մի օր էլ կանգնի ու ասի, թե ինքը տեղյակ չէ խնդրից:

Անի Սահակյան

դիտվել է 1375 անգամ
Լրահոս
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am