Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնի մոտ կուտակված փայտ է այրվում և կա վտանգ, որ հրդեհը կտարածվի հարևանությամբ գտնվող սեփական տներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկներով՝ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ Ղալաչյանի գլխավորությամբ: Հրշեջները կարողացել են ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխել կրակի տարածումը, այնուհետև մեկուսացնել և մարել այն: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը