ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ևս մասնակցեց ընտրությանը, որից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահը պետք է լինի մեծ փորձ ունեցող անձ:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված իր որդու` Արման Սահակյանի ինքնաբացարկը` ԱԺ պատգամավորական մանդատից, և արդյոք համաձայն է այն տեսակետի հետ, որ «մի տնից երկու հոգի չպետք է լինեն խորհրդարանում», Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դա ոչ բարի տեսանելի միտք է, որովհետև ես ու իմ տղան եղել ենք Ազգային ժողովում և շատ լավ աշխատել ենք: Այնպես որ նման խնդիր չկա, պարզապես ինքը ավելի տրամադրված է գործադիրում աշխատելու, դրա համար էլ իր համար միևնույն է, երկու տեղում էլ կարող է աշխատել: Այսինքն գործադիր գնալը իր համար հավանական մոտեցում է»:
Ընտրակաշառքների, ցուցակագրումների, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակների մասին էլ նա նշեց, որ տարիներ կանցնեն, և բոլոր այդ խնդիրները ծիծաղելի կդառնան:
Հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ իր հարսը պետք է դառնա դպրոցի տնօրեն, Գալուստ Սահակյանը հերքեց, ասելով, որ նման խնդիր չկա. «Իմ հարսը երբեք դպրոցի տնօրեն չի լինի, նա շատ լավ մանկապարտեզի վարիչ է»:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը