«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրեց, որ Փոստանջյանի ասածները իրականությանը չեն համապատասխանում, իսկ գործողություններն էլ ապօրինի են:
Նշենք, որ Փոստանջյանը մտել էր ՀՀԿ շտաբերից մեկը եւ հայտարարում էր, որ այնտեղ կեղծ փաստաթղթեր կան եւ ընտրակաշառք է բաժանվում: Ըստ Շարմազանովի, Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է ՀՀԿ շտաբի բնականոն աշխատանքը:
«Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նախ որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ: Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը»,-ասաց Շարմազանովը եւ վստահեցրեց, որ այդ ցուցակները ՀՀԿ ակտիվի ցուցակներն են: «Մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և´ ակտիվի, և´ կուսակիցների, և´ ընտրողների ցուցակներ»,-հավելեց Շարմազանովը:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը