Ինչու են բերման ենթարկել Նարեկ Սամսոնյանին (video)
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Մինչ այդ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ոստիկանները փորձել են փակել իր ճանապարհը, և ինքը նրանցից բացատրություն է պահանջել:
«Ես ոստիկանին չեմ վիրավորել, չնայած, եթե ՔՊ-ի աշխատակից լինելը վիրավորանք է, ուրեմն այո, վիրավորել եմ, բայց իրականում ես ոստիկանին ոչ միայն չեմ վիրավորել, այլև համարում եմ, որ այդ մարդը ոստիկան չի եղել, որովհետև ոստիկանը իրեն չի կարող իրեն լկտի ձևով պահել և կատարել քաղաքական պատվեր: Շատ կարևոր հանգամանք կա. ինձ բերել են ոստիկանական բաժանմունք ոչ թե ձերբակալելու, ոչ թե բերման են թարկել, ինձ բերել են բաժին մի բանի համար, որ ոստիկանի եմ վիրավորել, ես ոստիկանին չեմ վիրավորել և չեմ պատրաստվում վիրավորել որևէ ոստիկանի, իսկ չոստիկանի մասին ես ունեմ կարծիք և այդ կարծիքը միշտ արտահայտելու եմ, անկախ նրանից, թե այդ մարդն ինչքանով կնեղվի դրանից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալուց հետո:
