Ավանում Տարոն Մարգարյանի շտաբից ոստիկաններն ուժով դուրս հանեցին քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, փորձում էին նրան նստեցնել ոստիկանական մեքենա, բայց չնստեց:
Այստեղ էր ժամանել Նոր Նորքի ոստիկանապետը, ով հորդորում էր լքել տարածքը:
Զարուհի Փսստանջյանն ասաց, որ չեն գնա, մինչև չտեսնեն, թե դարակում ինչ ցուցակներ են: Փոստանջյանը փորձեց բացել դարակն ու հանել ցուցակները, բայց ոստիկանները կանխեցին, նրան ուժով դուրս հանեցին շտաբից:
«Մեզ դուրս հանեցին, որ այդ հանցագործության փաստերը պարտակեն: Գողեր, էս մի հանցագործությունն էլ պարտակեցիք: Բռնել էինք, այնքան թույլ էիք, որ այդ մի ընտրակեղծարարության դեպքն էլ չբացահայտեցիք», ասաց Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ցուցակներով ընտրակաշառք բաժանելու ահազանգի հետքերով ժամանել էր Ավանի ՀՀԿ շտաբ: Ցուցակները թաքցրել էին դարակում, որից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը