Տիգրան Քեոսայան. Նախորդ իշխանությունները պարտավոր են պատասխան տալ ժողովրդի առջեւ, որ օրինականացրեցին մանր լրագրողին

«Բավականին երկար էի պայքարում հույզերիս դեմ, որոնք ինձ մոտ հայտնվեցին Փաշինյանի 2005 թ–ի սարսափազդու հոդվածի ընթերցումից հետո։ Բոլոր խոսակցություններն այն մասին, իբր դա Փաշինյանը չի գրել, և իրականում հոդվածը 2011 թվականին նրա անվան տակ հրապարակել է պատգամավոր Արման Բաբաջանյանը, ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ կա հոդվածի սքրինը։ Կաշխատեմ զուսպ լինել։ Դա սարսափելի դժվար է, բայց կաշխատեմ։ Բացարձակապես չեմ պատկերացնում, թե ինչ աստիճանի աղքատացման, նվաստացման և ատելության պետք է ժողովրդին հասցրած լիներ Հայաստանի նախորդ իշխանությունը, որպեսզի այդ իսկ ժողովուրդն իր ձեռքերով իշխանության բերեր մի մարդու, որն ունակ էր նման բան գրելու»,- ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին նման գրառում է կատարել ռեժիսոր Տիգրան Քեոսայանը :


«Հայաստանի՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 35%–ը որպես իր առաջնորդ է ընտրել մի մարդու, որը կոչ է արել մոռանալ ինքներս մեզ, մոռանալ, թե ով ենք մենք և որտեղից, մարդու, որը կոչ է արել թքել նախնիների գերեզմաններին։ Հուսադրում է, որ հենց 35%–ն, այլ ոչ թե ժողովուրդն, ինչպես սիրում են կրկնել նրա «մանկլավիկները», սակայն դա էլ է չափազանց շատ։ Նախորդ իշխանությունն, ի դեմ Սարգսյանի, պարտավոր է պատասխան տալ ժողովրդի առաջ նաև այն բանի համար, որ գիտակցաբար օրինականացրել է մանր լրագրողի՝ նրան խորհրդարանական ամբիոնը տրամադրելով։ Հավանաբար, այն նույն պատճառով, որով փակում էր ռուսական դպրոցները Հայաստանում՝ Արեւմուտքում ինչ–որ մեկին ցույց տալու համար, որ իր մոտ ամեն ինչ ժողովրդավարական հիմքերի վրա է»,-գրել է նա:

«Շարունակել է ստել և թալանել սեփական ժողովրդին։ Իսկ հետո՝ իշխանության փոխանցման շուրջ պայմանավորվածություն՝ Սարգսյանի անձեռնմխելիության դիմաց։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ Քոչարյանի կալանքի ֆոնին, որը մարտի 1-ին կատարել է իր սահմանադրական պարտականությունները, ոչ ոք ձեռք չի տալիս Սարգսյանին։ Խնամքով սափրված Փաշինյանի բախտը փիարի մասնագետների հարցում բերել է, որոնք նրան խորհուրդ են տվել մորուք պահել, «խակի» գույնի հագուստ կրել և աջ ձեռքը վիրակապել։ Ճիշտ այնպես, ինչպես ղարաբաղյան հերոս Մոնթեի հայտնի լուսանկարում է։ Նույնիսկ խորհրդային ոսկե տարիներին, երբ հանրապետությունը բարգավաճում էր, անկախություններից և ղարաբաղյան պատերազմներից առաջ, մարդը, որի գլխում կարող էին այնպիսի մտքեր ծնվել, ինչպիսիք արտահայտված են Փաշինյանի հոդվածում, լավագույն դեպքում կարող էր ծնողներից պատժվելու կամ լեռնային գյուղում պապիկի մոտ ոչխար արածեցնելու արտաքսվելու հույս ունենալ։

Վատագույն դեպքում՝ բակի տղաների կողմից ամենօրյա ծեծ և հետագա կյանք հոգեբուժարանում։ Ես, ի դեպ, վստահ եմ, որ Փաշինյանին մանկությունում հաճախ են ծեծել և տեղին են ծեծել։ Ես կարծում եմ, որ ներկայիս ընդդիմադիրներն, ընդհանուր առմամբ, մարդիկ են, որոնց կանայք հաճախ չեն տվել, և նեղացրել են բակի երեխաները։ Մեծանալով շրջապատի վրա մշտական նեղվածության մեջ՝ նրանք այդ զգացմունքը սուբլիմացնում են ցանկացած իշխանությունների դեմ մշտական և հաճախ անիմաստ պատերազմի զգացումով։ Ժողովուրդը նրանց սովորաբար «աբիժնիկ» է ասում»,-եզրափակել է  նա:

 

դիտվել է 9675 անգամ
Լրահոս
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար Նորմալ պատասխան տվե՛ք․․․ մի լղոզե՛ք․․․ Բագրատ Սրբազանը՝ դատախազներին (video) Հաղթանակ` Ադրբեջանի հավաքականի նկատմամբ Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը. «Ազատություն» Մենք ունենք ՊԼԱՆ Բ․․․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) «Նիկոլը սրում է իրավիճակը․ ինչու է հենց հիմա հարձակվել Ռոբերտ Քոչարյանի վրա»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակել է ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը Երկիրը ցնցումների մենք չտարանք, բայց լա՛վ իմացեք՝ ոչինչ չի վերջացել․ Սամվել Կարապետյան (video) Մանդատները վերցնու՞մ եք․ Սամվել Կարապետյանի մեկնաբանությունը (video) Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ կախել էին գլուխները․․․ Ասեմ՝ ինչի դիմաց է Նիկոլը ձայներ ստացել․ Սամվել Կարապետյան (video) ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Նիկո՛լ, դու Ջեկի Չանը չես, գնալու ես ու Պուտինի առաջ․․․ (video) Սա պատմական փաստաթուղթ է. Մասուդ Փեզեշքիան Օրդուբադ քաղաքում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-համաժողովը Ընտրողների պարզ մեծամասնությունը իր ձայնը չի վստահել Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Կազանում հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Հաքան Ֆիդանը Ուրիշ տարբերակ չկա․ մենք պետք է դիմենք Ռուսաստանի իշխանությանը, որ․․․ Սամվել Կարապետյան (video) Սարերի հետևում չի․ Նիկոլից ձերբազատվելու ենք․ Ռոբերտ Մարգարյան (video) ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս. Արա Այվազյան Փաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկալել. Հակոբ Բադալյան Հրավիրելու ենք մեծ հանրահավաք․ Սամվել Կարապետյանը մանրամասներ հայտնեց (video) Մեր առջև ծառացած թեմական խնդիրները պահանջում են պատասխանատվություն Էս ու՞մ ես ձեռք առնում,․ Նիկո՛լ, դե հենց հիմա էդ նույն կրքոտությամբ Ալիևի պատասխանը տուր․ Սուքիասյան (video) Հունիսի 7-ին Հայաստանում ավարտվեց 2018 թվականի հայկական հեղափոխությունը․ Միհրան Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am