Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։
Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս, առանձնանում շտաբի մոտակայքում։ Լրագրողը տեսել է, թե ինչպես է շտաբից դուրս եկած քաղաքացիներից մեկը պայուսակից գումար հանում և բաժանում նրանցից մի քանիսին։ Այդ քաղաքացիներին ուղեկցող մի մարդ նրանց հարցնում է. - «Ընտրեցի՞ք Տարոնին»։ Տարեց մի կին պատասխանում է. - «Այո, ընտրել ենք», - հավելելով. - «Վերև Աստված կա»։
Նկատելով, որ նոր մարդիկ են մտնում շտաբ, լրագրողը նույնպես մտնել է ներս։ Շտաբում իրարանցում է սկսվել։ Սեղանի շուրջ նստած մարդիկ հավաքել են թղթերը։ Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ թղթեր էին, ներկաները պատասխանել են, որ քաղաքացիներին խմորեղենի` բեզեի բաղադրատոմս են տալիս։
Քիչ անց շտաբում գտնվող տղամարդկանցից մի քանիսը սկսել են վիրավորել լրագրողին, քաշքշել ու փորձել խլել նրանից հեռախոսը և ի վերջո ընդհատել են նկարահանումը։
Տղաներից մեկը գլխարկով հարվածել է Սիսակ Գաբրիելյանի ճակատին։ Քիչ անց շտաբ է եկել մի տղամարդ, որը ներկայացել է որպես «ՀՀԿ գործող ավագանի»։ Սկզբում նա նույնպես սպառնալիքներ է հնչեցրել, քիչ անց արդեն դուրս է հրավիրել բոլորին ու վերջիններիս անունից ներողություն խնդրել Սիսակ Գաբրիելյանից։
Ազատություն ռադիոկայան
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը