Ընկնելուց հետո ինքը վեր կացավ, ասաց՝ ոնց որ երազ լինի. Քանաքեռ-Զեյթունում մորն ու հորը դանակահարած և 6-րդ հարկից նետված երիտասարդի հարևաններ (տեսանյութ) tert.am
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ 22-րդ բնակարանում ծնողներին դանակի հարվածներ հասցրած, այնուհետև 6-րդ հարկից իրեն ցած նետած Վլադիմիր Կանջինյանը 6 ամիս առաջ է զորացրվել բանակից, սովորում է Ամերիկյան համալսարանում, և ըստ հարևանների՝ շատ խելոք, կուլտուրական երիտասարդ էր:
«Մոտ 8-8:30-ին է դեպքը եղել: Մենք բակում խաղում էինք, մեկ էլ գոռգոռոցներ ու դմփոց լսեցինք: Եկանք տեսանք, որ ավտոյի՝ սպիտակ «Հյունդաի» վրա է ընկել: Հետո ինքը վեր կացավ ասաց՝ ոնց որ երազ լինի»,- պատմում են դեպքի ժամանակ բակում եղած երեխաները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը: Վ. Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով ավտոմեքենայի վրա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից Tert.am-ին հայտնեցին, որ Կանջինյանների ընտանիքի հոր վիճակը նորմալ է՝ կայուն, մոր վիճակը ծանր կայուն, որդունը՝ կայուն:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=0EmflCgFcwU
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը