Ավանում ՀՀԿ-ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով այս պահին Ավանում ՀՀԿ շտաբներից մեկում է գտնվում «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Ըստ Փոստանջյանի ստացած ահազանգի ՝ ՀՀԿ շտաբի դարակներում կան պահված ցուցակներ, մինչդեռ շտաբի աշխատակիցներն ու Ավանի թաղապետ, ՀՀԿ-ի Ավանի տարածքային կազմակերպության ղեկավար Մանվել Ջավադյանը հրաժարվեցին ցույց տալ ցուցակները:
Քիչ առաջ նշված հասցե ժամանեց Նոր Նորքի ոստիկանապետը, ով հրամայեց բոլորին դուրս գալ, որովհետև հանցագործության մասին հաղորդում են ստացել և պետք է համապատասխան աշխատանքներ իրականացնեն:
Փոստանջյանն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հրաժարվեցին դուրս գալ, ինչից հետո Նոր Նորքի ոստիկանապետը հրամայեց բերման ենթարկել Փոստանջյանին ու նրա դստերը: Ոստիկանները Փոստանջյանին քարշ տալով, գրկած տարան մինչև ոստիկանության ծառայողական մեքենան, սակայն Փոստանջյանը դիմադրեց ու չնստեց մեքենան: Վերջում Փոստանջյանը հայտնեց, որ այդ ցուցակներն իր ներկայությամբ չբացվեցին, իսկ իր աղջկան բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Բացի դրանից՝ նա հիշեցրեց, որ ինքը դեռևս անձեռնմխելի է:
Ազատություն ռադիոկայան
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը