Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում են սպանել և գումար պահանջում

«Վրացական երազանք» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանի խոսքով` Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Փաստաբանի խոսքով՝ Մկոյանը վախեցած է և Վրաստանում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում: Այս մասին գրում է aliq.ge-ն

«Հենզել Մկոյանը ինձ խնդրել է իր անունից հայտարարություն անել: Հարցը վերաբերում է սպառնալիքի, շանտաժի ու շորթման փաստերին: Առաջին փաստը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 20-ին, երբ նրան զանգել են և պահանջել հեռանալ քաղաքականությունից, հանգիստ մնալ, ոչ մեկի հետ կապ չունենալ, այլապես կխլեն իրենից ամենաթանկ մարդուն: Մի քանի օր անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունեցել երկրորդ հեռախոսազանգը և Մկոյանին ասել են՝ «օլիգարխ, որ բիզնեսով ես զբաղված, ինչո՞ւ փող չես վճարում, մեզ 5 մլն պետք է տաս»։ Մկոյանը հարցրել է, թե ովքեր են և ինչու պետք է նա փող տա, որին խոսողներից մեկը պատասխանել է, որ 15 տարի բանտում է եղել, եթե իրենց կողմից տրված հաշվեհամարին 5 մլն դոլար չփոխանցի, նրան կսպանեն և 20 տարի նորից կնստեն»,- հայտարարել է Մկոյանի փաստաբանը:

Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ պատգամավորի հետ խոսել են ռուսաց լեզվով:

Փաստաբանի խոսքով՝ Մկոյանն ու իր ընտանիքը սթրես են ապրում սպառնալիքների պատճառով և պատգամավորը պահանջում է, որ նշված դեպքերը քննի գլխավոր դատախազությունը: Նրա խոսքով՝ Վրաստանի խորհրդարանի անդամին սպառնալու և գումար շորթելու գործով դիմել են դատախազությանը, սակայն նրանց դիմումը հայտնվել է շրջանային ոստիկանության բաժանմունքում: Նրանց պնդմամբ՝ այս հարցը շրջանային ոստիկանությունը չպետք է քննի:

Փաստաբանը վերջում նշել է, որ ոչ միայն Մկոյանն է վախեցած, այլ նաև իր ընտանիքի անդամները, այդ պատճառով էլ նրան միայնակ ոչ մի տեղ չեն թողնում գնալ: Մկոյանը դիմում է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին, որպեսզի նրա ընտանիքի անդամների կյանքը պաշտպանված լինի: Նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է պահանջում:

Նյութի աղբյուր՝ www.aliq.ge

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video) Բա Փաշինյանի ոսկե արձանը չարժի՞ դնենք. Էդգար Ղազարյանի խոսքը իրար խառնեց ՔՊ-ին (video) Օսմանյան կայսրության ստեղծած համակենտրոնացման ճամբարների մասին 1-ին գիրքն է լույս տեսել Բա «Վեոլիա ջուրը» ինչի՞ չեք խլում. ՀԷՑ-ը խլելուց հետո, դուք… Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հանդիպում չի՛ լինելու. Նարեկ Կարապետյանի պատասխանն Աննա Հակոբյանին (video) Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am