Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անդրադարձել է Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, ըստ որի՝ 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:
“Ստուգմամբ պարզվել է, որ ոստիկանները տեղաշարժել են մեկ այլ՝ ընտրական գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող պահարան: Այս իրողությունը հաստատել է նաև ընտրությունների մասնակից Ելք դաշինքի ներկայացուցիչը”,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Ահարոնյանը:
Նա Երևանի ավագանու ընտրություններում ներգրավված բոլոր քաղաքական ուժերի, հասարակական և դիտորդական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում ձեռնպահ մնալ անստույգ, առավել ևս շինծու տեղեկություններով հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը