Երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիք մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 35-ամյա Գայ Մխիթարյանի անվամբ գրանցված ВАЗ 2108 մակնիշի 35 DP 956 համարանիշի, Սյունիքի մարզի Ույծ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 34 FT 149 համարանիշի և Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 48-ամյա Լյովա Շահվերդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 RC 584 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Շահվերդյանը, նրա ուղևոր, համագյուղացի՝ 41-ամյա Լավրենտ Սինանյանը տեղում մահացել են, իսկ Կ. Պողոսյանի ուղևոր, Սիսիան քաղաքի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Նիկողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տրգրան Գրիգոյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարն ուԱրարատի ոստիկանապետը: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետի և Արարատի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդածի 1-ին մասի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 08-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով 08-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Գազպրոմ Արմենիա ընկերության ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը