Փաշինյանի ձեռքին զենք է հայտնվել

Հայաստանում հերթական անգամ կերկարաձգեն կորոնավիրուսով պայմանավորված երկրում հաստատված արտակարգ դրությունը: Համաձայն իշխանության հավաստիացումների՝ վերացվելու են մի շարք կարեւոր սահմանափաումներ.
«Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը։ Հստակեցվելու են նաև ՀՀ քաղաքացիների արտագնա աշխատանքի մեկնելու իրավունքի հետ կապված հարցերը»,- նախօրեին հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։ Իհարկե, դեռեւս հարց է՝ կհանեն այս սահմանափակումները, թե մի քանի օր կոոնավիրուսի վարակման բարձր թվեր կցուցադրեն եւ կհայտարարեն, թե վտանգը մեծ է եւ մարդկային կուտակումներ, հավաքներ չեն թույլատրվելու: Սակայն փոխվարչապետը հույս հայտնեց, որ սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որի մասին որոշումը կկայացվի օգոստոսի 12-ին։ Դրանից հետո ԱԺ կներկայացվի արտակարգ իրավիճակներով պայմանավորված օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցը:


Ինչ վերաբերում է կրթական համակարգին, կառավարությունն առայժմ մի քանի հնարավոր մոդելներ է քննարկում, բայց այս հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Իրավաբանները շարունակում են պնդել, որ այն սահմանափակումները, որ ներկայումս մնացել և պահպանվում են՝ հանգիստ կարող են կիրառվել բնականոն կյանքում՝ առանց արտակարգ դրությունը երկարացնելու եւ որ իշխանությունները չարաշահում են այս ինստիտուտը:


Ընդ որում,իշխանություների վրա թերեւս չի ազդում արտաքին գործոնը․ ողջ աշխարհը անցել է վերականգնման փուլ, արդեն ավիափոխադրումներն են բացում, զբոսաշրջությունն է ակտիվանում, իսկ Հայաստանը մնացել է բոլորի «սեւ ցուցակներում»։
Ըստ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը սարսափած է արտակարգ դրությունը բացելու հետեւանքներից, մասնավորապես, որ ստիպված է լինելու ամենօրյա ռեժիմով գործ ունենալ տասնյակ մեծ ու փոքր բողոքի ակցիաների հետ, որը, ըստ իշխանական հաշվարկների, ձնագնդիի էֆեկտ են ունենալու։ Ուստիեւ, այս օրերին ակտիվ փնտրտուքի մեջ են՝ ի՞նչ հորինեն, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով, այնուամենայնիվ մարդկային մեծ հավաքներն արգելեն։ Արտակարգ դրությունը իշխանությունների ձեռքին հասարակությանը ճնշելու հոգեբանական զենք է, քանզի լարվածության ու վախի մեջ պահվող հասարակությունը շատ ավելի հեշտ կառավարելի է և ավելի քիչ պահանջատեր իր իրավունքների հարցում, քան ազատ հասարակությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1761 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am