Փողերի լվացում, օֆշորներ, կոռուպցիոն սկանդալներ

«Ռազմահայրենասիրական» քարոզչություն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը մինչ օրս Թուրքիայից գնել է 130 մլն դոլարի ռազմական հումք և պահեստամասեր: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Յավեր Ջամալովը Ստամբուլում անցկացվող İDEF-2017  պաշտպանական արդյունաբերության 13-րդ միջազգային ցուցահանդեսին: Ջամալովի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան սերտ համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում: «Ինչպես ձեզ հայտնի է, երկու պետությունների միջև գործում է ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ, երկու երկրների ուժային կառույցների մասնակցությամբ տարվում է ռազմական երկխոսություն, նիստերին մասնակցում է պաշտպանական արդյունաբերության նախարարությունը»,- ասել է Ջամալովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը թուրքական մասնավոր ընկերությունների հետ արտադրում է 4 տեսակի ատրճանակ, այդ թվում ՄՊ-5 ատրճանակ-գնդացիրներ, բացի այդ, նախատեսվում է գիշերային տեսանելիության օպտիկական սարքերի արտադրություն: Ադրբեջանը ապրիլյան քառօրյայից հետո շարունակում է սպառազինություն ձեռքբերելու, նաև որոշակի զինտեխնիկայի արտադրությունը: Ռազմական բյուջեի որոշակի կրճատման պայմաններում` Ալիևը շարունակում է ցույց տալ, թե զինվում է մինչև ատամները, որպեսզի հարկ եղած ժամանակ «ծնկի բերի» Հայաստանը: Սակայն հարցը` արդյոք Ալիևը պատերազմ կսկսի, չունի միանշանակ պատասխան: Այո, շատերն են կանխատեսում ստատուս-քվոյի պահպանման պայմաններում ռազմական գործողությունների բռնկում: Բայց հարցը խորքային է, եթե դիտարկենք Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակը` նավթի գների նվազման պայմաններում, ինչի արդյունքում տուժեց նաև Ադրբեջանի տնտեսությունը: Ի՞նչ է թաքցնում Ալիևը` «փողերի լվացմամբ» Ստեղծված որոշակի բարդությունները թաքցնելու համար Ալիևն ընտրել է ռազմահայրենասիրական ճառերն ու զինվելու քաղաքականությանը շարունակաբար զարկ տալուն, սակայն իրականում ալիևյան կլանը զբաղված է ուղղակի թալանով: Եվրախորհրդարանականները բացահայտ դեմ են հանդես գալիս Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին, այն հաղորդագրություններից հետո, որոնց համաձայն նա առնչություն ունի կոռուպցիոն սկանդալին, այդ թվում Ադրբեջանի դստեր մասնակցությամբ։ Բրյուսելում աճում է դժգոհությունը Մալթայի վարչապետի նկատմամբ, մինչդեռ Մալթան հիմա ԵՄ-ում նախագահող երկիր է, գրում է բրիտանական The Guardian–ը։ ԵՄ-ում նախագահության ժամանակ Մալթան չի արել ոչինչ, որպեսզի մաքրի սև փողեր լվացողի իր վարկանիշը, ինչը մտահոգում է Բրյուսելին։ Եվրախորհրդարանի հանձնաժողովը նույնիսկ Մալթայի վարչապետին հրավիրել է Ստրասբուրգ՝ մայիսի 18-ին ցուցմունքներ տալու։ Սակայն Մուսկատը հայտնել է, որ դա հարմար ժամանակ չէ։ Մալթայի վարչապետը մնում է Պանամական փաստաթղթերի հետ սկանդալի կենտրոնում։ Ավելին՝ պարզվել է, որ Մալթայի բանկերից մեկում կան վարչապետի կնոջ, նրա երկու մտերիմ կուսակիցների ու Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիևայի հաշվեհամարները։ Նույնիսկ ձայնագրություն է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է այդ բանկի սեփականատերը գիշերով հեռանում գրասենյակից՝ փաստաթղթերով լի պայուսակներով։ Նշենք, որ բլոգեր ու սյունակագիր Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնել էր, որ Egrant ընկերությունը, որը հիշատակված է Պանամական փաստաթղթերում, պատկանում է վարչապետի կնոջը։ Բացի դրանից բլոգերը պատմել է, որ ընկերությունը, որը գրանցված է Լեյլա Ալիևայի անունով, ավելի քան մեկ միլիոն դոլար է փոխանցել Egrant ընկերությանը 2016-ին Դուբայում գրանցված բանկային հաշվեհամարի միջոցով։ Ադրբեջանի ու Մալթայի վարչապետի միջև կապը դժգոհություն է առաջացրել՝ հաշվի առնելով , որ երկրները համագործակցում են էներգետիկայի ոլորտում, ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Մալթայի նոր էլեկտրակայանի բաժնետերն է։ Մուսկատն ու նրա կինը հերքում են իրենց առնչությունը այդ հաշվեհամարներին կամ էլ Egrant ընկերությանը։ Բացի դրանից Մալթայի ընդդիմության առաջնորդը պատմել է, որ ապացույցներ ունի, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը կաշառք է ընդունել՝ հարուստ ռուսաստանցիներին անձնագրեր վաճառելու դիմաց։ Ֆինանսական սկանդալներ, ահռելի հարստություն Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր, օրերս այս մասին իր հոդվածում գրեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Ըստ նրա` «Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիևի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների: Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունն իր 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային զեկույցում Ադրբեջանը դասել է ամենակոռումպացված երկրների շարքին. 176 երկրների թվում այն զբաղեցրել է 123-րդ տեղը: Անցյալ ամիս, լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիան իր կայքում բացահայտեց, որ Մալթայում Pilatus բանկի երեք խոշորագույն հաճախորդները Ադրբեջանից են՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, որին հաջորդում են նախագահ Ալիևի երիտասարդ որդին՝ Հեյդար Ալիևը և դուստրը՝ Լեյլա Ալիևան: Գալիցիան հայտնում է, որ «Հեյդար Ալիևը` նախագահի որդին, նախ փորձել է բանկային հաշիվ բացել Վալետայի բանկում` Մալթայում, սակայն մերժում է ստացել այն հիմքով, որ նա առավել կոռումպացված երկրներից մեկի քաղաքականապես խոցելի անձերից է, և առկա են փողերի լվացման լուրջ ռիսկեր»: Գալիցիան նաև բացահայտել է, որ «Pilatus բանկի ավանդների 60 տոկոսը պատկանում է Ադրբեջանի քաղաքականապես խոցելի անձանց»: Հետևաբար, կարող ենք վստահորեն ենթադրել, որ այդ երեք ադրբեջանցիների կողմից պահ տված գումարները կազմում են միլիոնավոր դոլարներ… Ի դեպ, մալթական բանկը միակը չէ, որտեղ Ալիևները և նրանց կլանը թաքցրել են ահռելի գումարներ: Կան Ալիևիների և նրանց միջնորդների կողմից ստեղծված բազմաթիվ օֆշորային ընկերություններ՝ վիթխարի կանխիկ գումարների լվացման նպատակով, որոնց կապն Ադրբեջանի ղեկավարության հետ դժվար է գտնել, գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչը: Ալիևների մասնակցությամբ այնքան շատ ֆինանսական սկանդալներ կան, որ դժվար է առանձնացնել դրանցից որևէ մեկը, սակայն ամենամեծ սկանդալներից մեկն առնչվում է նախագահ Ալիևի երեք երեխաների կողմից Դուբայում շքեղ անշարժ գույքի գնումների հետ ՝ ըստ «Վաշինգտոն փոստի»: Հեյդար Ալիևը, այն ժամանակ Ալիևի 11-ամյա որդին, 2009 թ. գնել էր ինը ծովափյա առանձնատներ 44 միլիոն դոլար գումարով… Նրա երկու քույրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, գնել էին ևս մի քանի առանձնատներ լրացուցիչ 31 միլիոն դոլարով: Այս ունեցվածքի համար վճարվել էր «կանխիկ»: Որտեղից են այդ երիտասարդ տարիքի երեխաները ձեռք բերել 75 միլիոն դոլար, հաշվի առնելով, որ նրանք եկամուտ չունեն, իսկ նրանց հոր՝ նախագահ Ալիևի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 228 000 դոլար… «Վաշինգտոն փոստի» հոդվածը բացահայտելով այս սկանդալային մանրամասները, պարզաբանել է, որ «ակտիվներն արտերկիր տեղափոխելու շտապողականությունը, անտեսելով շահի չափսերը, բնորոշ է բազմաթիվ նավթարդյունաբերող երկրների, որտեղ կոռումպացված էլիտան ձգտում է ապահովել իր հարստության անվտանգությունը քաղաքական քամիների փոփոխությունների դեպքում»: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կայքը ներառում է մի քանի տասնյակ հոդվածներ Ադրբեջանում խոշոր կոռուպցիայի օրինակների մասին: 2012 թ. OCCRP-ը իր «Տարվա մարդ» ճանաչեց նախագահ Ալիևին՝ «հանցագործությունների և կոռուպցիայի հետ նրա ունեցած կապերի» համար: OCCRP-ը հաղորդում է, որ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը «օֆշորային ընկերությունների ցանցի սեփականատեր, տնօրեն և բաժնետեր է, որոնք, ինչպես հաղորդվում է, ընտանիքի կողմից օգտագործվում են միլիոնավոր դոլարների շահավետ գործարքներ կնքելու համար»: Ալիևը և նրա ընտանիքը բազմաթիվ թանկարժեք սեփականություններ ունեն ամբողջ աշխարհում: OCCRP-ն տեղեկացնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 7.3 միլիոն դոլարով ձեռք բերված շենքը դարձել է ՝ նախագահ Իլհամ Ալիևի հոր՝  Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գրասենյակ. նա ղեկավարել է Ադրբեջանը 1993-2003թթ.: Հիմնադրամը ղեկավարում է Ալիևի ընտանիքը: Ըստ OCCRP-ի՝ այս շենքի գնումը ներառում է «օֆշորային գործարքներ, կոռումպացված պաշտոնյաների և կազմակերպված հանցավորության հետ կապեր, ապօրինի գործարքներ և մեռած առաջնորդի անձի յուրօրինակ պաշտամունք»: Ալիևները ունեն նաև սեփական թանկարժեք շենքեր և տներ Լոնդոնում (առնվազն 25 մլն դոլար արժողությամբ), Մոսկվայում (տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ), Դուբայում և Չեխիայի Հանրապետությունում: Վերջապես, ըստ OCCRP-ի, նախագահ Ալիևի դուստրերին՝ Լեյլային և Արզուին են պատկանում Բաքվի առավել շքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Four Seasons-ը, Sheraton-ը և Marriott-ը ի թիվս այլոց: Ադրբեջանի անշարժ գույքի մի փորձագետ ասել է OCCRP-ին, որ «այդ ընտանիքին պատկանող կամ նրանց հետ սերտորեն կապված Բաքվի բարձրակարգ հյուրանոցները գնահատվում են 10 միլիարդ դոլար»: OCCRP-ն եզրակացնում է, որ Ալիևի դինաստիան վերջին տարիներին ներգրավված է եղել «բազմաթիվ գաղտնի գործարքներում մի քանի մայրցամաքներում…  Առաջին ընտանիքը, օգտագործելով օֆշորային ընկերություններին և միջնորդներին, իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի տնտեսության առյուծի բաժինը, այդ թվում՝ ոսկու հանքերը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցության ընկերություններ և բանկեր, միևնույն ժամանակ գնելով շքեղ օբյեկտներ Եվրոպայի ու Պարսից ծոցի տարբեր երկրներում»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 99 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am